«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամսվա վերջին Երևանում նախատեսվում է անցկացնել «ԲՐԻՔՍ-Հայաստան» համաժողով, որին մասնակցելու են պատկառելի թվով ներկայացուցիչներ ԲՐԻՔՍ-ի անդամ երկրներից, մասնավորաբար՝ Ռուսաստանից, Չինաստանից, Հնդկաստանից:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս համաժողովը նախաձեռնել է «Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ Մհեր Ավետիսյանը: Ի դեպ, նրա ֆեյսբուքյան էջում արված հրապարակումներն, ըստ էության, հաստատում են մեր ունեցած տեղեկությունները. ի մասնավորի, նա հրապարակել է մի քանի նկար, որոնցից պարզ է դառնում, որ այս օրերին Ավետիսյանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում ռուսաստանյան հայտնի գործարար, հասարակական ու գիտական, հատկապես տնտեսագիտական շրջանակների հետ՝ քննարկումներ ծավալելով «ԲՐԻՔՍ-Հայաստան» համաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ կապված: Ի դեպ, մեր տեղեկություններով, Ավետիսյանը բավական «պահանջված» անձ է ռուսաստանյան լրատվամիջոցների համար:

Ի մասնավորի, օրերս նա հարցազրույց է տվել հայտնի հաղորդավար, քաղաքագետ Դմիտրի Սուսլովին, որի ժամանակ անդրադարձ է եղել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը, Ռուսաստանում ապրող և աշխատող հայ մեծահարուստներին և այլն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել