Եվ ահա Նիկոլը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ բացառված չէ, որ Հայաստանը հետ կանչի գերիների վերաբերյալ միջազգային գանգատները: Այդպսիով՝ Նիկոլը, ըստ էութան, ի ցույց է դրել Իլհամի հետ խաղաղության մեջ արելու իր անիրականանալի ցանկությունը՝ ևս մեկ անգամ կզելով ադրբեջանական դրոշի տակ:
Սա նշանակում է, որ Բաքվում գտնվող գերիների հարցը կարելի կլինի ընդմիշտ փակված համարել: Ընդ որում՝ ինքնըստինքյան փակվելու է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը:
Նիկոլի ունեցած պլանները համընկնում են Իլհամի ծրագրերի հետ: Այդպիսով՝ Իլհամը կազատվի գլխացավանքից, իսկ Նիկոլն էլ կվերացնի իր համար ռիսկային համարվող ևս մեկ խնդիր. գերիների կամ առավել ևս արցախյան ռազմաքաղաքական ղեկավարութան տունդարձը, ինչի արդյունքւոմ կարող են «ջրի երես դուրս գալ» Նիկոլի կերած կեղտերը, միմիայն բարդացնելու է ՔՊ-ի քաղաքական վիճակը երբ էլ դա լինի: Ուստի Նիկոլը, հրաժարվելով գերիներից ու միջազգային ատյայններից հետ կանչելով համապատասխան հայցերը, դա կներկայացնի որպես խաղաղության հասնելուն միտված կենսական քայլ, որ իբր հավելյալ երաշխիքներ է տալու պատերազմի չբռնկման: Կասի՝ եթե շատ պնդեինք, Իլհամը պատերազմ կսկսեր, մարդկանց մեծ մասն էլ կլսեն ու կհավատան Նիկոլին՝ չգիտակցելով, թե ինչ հրեշավոր սուտ է նա գցում ասպարեզ: Հետո ՔՊ-ականները, մեկը մեկին հերթ չտալով, կսկսեն քարոզել նիկոլական թեզերն ու հարկ եղած դեպքում սևացնել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ նրանց դեմոնիզացնելով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/349
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել