Աշխարհի տարբեր երկրներին հղում տալը ՔՊ-ականների մոտ դարձել է վատ սովորություն, երբ իրենց երկնած որևիցե հիմարություն ուզում են արդարացնել, անմիջապես հղում են կատարում օտարներին: Մինչդեռ հետո պարզվում է, որ այդ երկրներում բոլորովին այլ համակարգ է գործում, ինպես ասենք Վրաստանում՝ տրանսպորտի գների դեպքում:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Անոն նման համակարգ ներմուծել մեր երկիր: Թերևս նպատակներից մեկը բժիշկներին ավելի հաճախ դիմելը խրախուսելն է անգամ պարտադրանքի տեսքով: Ըստ երևույթին, Անոն որոշել է համակարգն աշխուժացնել, դեղատների հետ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել՝ շրջանառվող փողի մասսան ավելացնելու: Շատերը բժշկի են դիմում մեկ անգամ և ստանալով համապատասխան դեղատոմսը՝ դրանից օգտվում են բազմակի անգամ՝ է՛լ բշկի չդիմելով: Արդյունքում Անոյի ֆինանսները տուժում են:
Իսկ թե այս ամենի վերջնարդյունքում որքան է բարձրանալու մատուցվող ծառայությունների որակը, Անոյին ընդհանրապես չի հուզում. կարևորն այն է, որ անթերի կատարեն դրսից իջեցված պատբերը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/348
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել