Սա ուղղակիորեն շոշափում է Հայաստանի ազգաբնակչության մի ստվար հատվածի կենսական շահերը: Ավելին՝ այստեղ կա ավելի գլոբալ խնդիր, քանի որ հայտնի է, որ Հայաստանի տնտեսությունը բավական լուրջ կախվածություն ունի խոպանչիների կողմից այստեղ ուղարկվող դրամական փոխանցումներից, որոնք հասնում են միլիարդավոր դոլարների: Եթե իրավիճակ փոխվի, ապա Հայաստանի տնտեսական վիճակն էապես կբարդանա, իսկ հարվածի տակ կհայտնվեն հատկապես մարզերը, որտեղ ապրող բնակչության մի ահռելի շերտ ապրում է ՌԴ-ի հաշվին:
Խնդիրն այն է, որ Հայաստանից այդ երկիր մեկնող մեր համաքաղաքացիներից շատ քչերն են, որ ունեն շատ կոնկրետ մասնագիտություն կամ կարող են աշխատել միայն մեկ պրոֆիլով. խոպան տեղ ով ինչ գործ կարողանում, «կպցնում է», գլուխը պահում, մի քիչ էլ ընտանիքին է ուղարկում: Եթե խիստ ռեժիմ է հաստատվում, ապա ստեղծվելու է անելանելի վիճակ, իսկ եթե սրան գումարվում է նաև ՀՀ-ՌԴ հարաբերույթունների վատթար բնույթից հնարավոր բխելիք հետևանքները, երբ ռուսաստանյան իշխանությունները կարող են կոնկրետ հայ խոպանչիների նկատմամբ դրսևորել շատ ավելի կոշտ վերաբերմունք, պատկերն առավել ամբողջական է դառնում:
Խնդիրը, սական, ունի նաև քաղաքական կողմ: Եթե ամեն ինչ ընթանա վատթար սցենարով, ապա Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը, բնականաբար, կվատանա, ինչն առաջ կբերի իշխանություններից լուրջ դժգոհություններ. ավելի պարզ կդառնա, թե ինչ է իրենից ներկայացնում նորհայաստանյան «արագ զարգացող» տնտեսությունը, որի մասին անընդհատ թմբակահարում է Նիկոլը, երբ հանկարծ կարող է պարզվել, որ ամեն ինչ շատ ավելի վատ է, քան սիրում է ներկայացնել իշխանությունը: Արդյունքում ընդդիմության շարքերը կարող են ընդլայնվել, համակիրները շատանալ ու շատ արագ Նիկոլին փաստի առաջ կանգնեցնել: Առանց այն էլ մարզաբնակները սկսել են հաճախ ճանապարհներ փակել,ինչը հստակ ազդակ է՝ իշխանություններին այն մասին, թե որքան ռիսկային իրավիճակ է ստեղծվել:
Այնպես որ՝ Նիկոլը շատ շուտով կարող է փաստի առաջ հայտնվել՝չիմանալով՝ ինչ անել,իսկ ընդդիմության գործը պետք է լինի օբյեկտիվորեն դժգոհ զանգվածին իր կողմը գրավելն ու գործողությունների հստակ ծրագիր ներկայացնելը՝ չմսխելու կարևոր ռեսուրսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել