Ո՞ւմ է ուղղված Նիկոլի այդ խոսքը, Բաքվի՞ն, թե՞ հայաստանյան ներքին լսարանին: Խնդիրն այն է, որ առաջին հայացքից կարող է ստեղծվել տպավորությու, թե Նիկոլը փորձում է Բաքվի առաջ աքլորանալ ու հայտարաել, թե ոչինչ հանձնելու չունի, այնինչ իրականում նրա խոսքից չի հասկացվում՝ այդ գյուղերը տալո՞ւ է թուրքին, թե՞ ոչ:
Նիկոլն իրականում փորձել է արդարացնել այդ գյուղերը թուրքին տալու իր առաջիկա քայլերը: Եթե դեռ էս գլխից հայտարարվոմ է, որ այդ գյուղերը ՀՀ սուվերեն տարածքի մաս երբեք չեն եղել, հետևաբար՝ ստացվում է, որ առաջիկայում դրանք թուրքին հանձնելը չի որակվելու որպես կորուստ, այլ՝ արդարության հաղթանակ՝ հանուն խաղաղության:
Իսկ թե անկլավները թուրքին տալն ինչի է հանգեցնելու վերջում, պարզից էլ պարզ է՝ բլոկադայի. հյուսիսում կտրվելու ենք Վրաստանից, հարավում էլ՝ Սյունիքից ու Իրանից: Ա՛յ քեզ արդարություն…
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/343
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել