Pastinfo.am-ը գրում է.

Ընդդեմ Ադրբեջանի ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու որոշում չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանը հետ կվերցնի Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը, եթե Ադրբեջանը հետ վերցնի իր հայցերը։ Սիմոնյանի այս հայտարարությանն անդրադարձել է նաև Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ գնահատելով այն խիստ վտանգավոր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել