Այս հայտարարությունը բավական ուշագրավ է՝ հատկապես հաշվի առնելով Նիկոլի ու բրիտանական MI6-ի տնօրեն Մուրի միջև Եվրոպայում կայացած վերջին հանդիպումը: Ի՞նչ ռուսական սպառնալիքների մասին է ակնարկում Բրիտանիան, որոնք կարող են նյութականանալ, եթե Հայաստանը կտրուկ քայլեր անի՝ նետվելու Արևմոտքի գիրկը: Հայաստռանի համար սպառալիքն Ադրբեջանն է, որի թիկունքին Թուրքիան է, որն էլ իր հերթին մեծապես ղեկավարվում է նույն MI6-ի տնօրեր Մուրի կողմից. Էրդողանի ու նրա միջև կան ընկերական վաղեմի հարաբերություններ, Մուրը Թուրքիայում Բրիտանիայի դեսպանն է եղել, կինն էլ թրքուհի է: Ասել կուզի՝ եթե իսկապես Բրիտանիան ցանկանում է Հայաստանի մասին հոգ տանել, ինչպես ներկայացվում է, ապա միակ ռեալ քայլը, որ պետք է արվի, Իլհամի ականջները ոլորելն է՝ ընդունելու Հայաստանի գոյության իրավունքն ու բավարարվել այն 86600-ով, որը Նիկոլը գցել է Իլհամի գրպանը 44-օրյայով:
Փոխարենն անգլիացիները խոստանում են պատշպանել ռուսներից: Եթե նկատի ունեն, որ Մոսկվան կարող է Բաքվին հրահրել՝ պատերազմ սկսելու Հայաստանի դեմ, ապա շատ հեռու ենք այն մտքից, թե Արևմոտքը ցանկության դեպքում չի կարող պատերազմը կանխել: Իսկ փաստերը վկայում են,որ Իլհամը լայնածավալ պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ՝ սահմանի ողջ երկայնքով ահռելի ծավալի զինտեխնիկա կուտակելով: Մի՞թե նա դա անում է բացառապես սեփական կամքով…
Իրականում կարող է լինել հետևյալ սցենարը՝ Նիկոլը հերթական պայմանավորված պատերազմով զիջում է առնվազը Սյունքը, ինչի դիմաց Արևմուտքը Հայաստանը սկսում է արագորեն ինտեգրել արևմտյան կառույցներին՝ ԵՄ-ից՝ ՆԱՏՕ: Թուրքերի հարձակման դեպքում Մոսկվան դժվար թե միջամտի հատկապես Հայաստանի հետ ներկայիս հարաբեությունների պայմաններում, ինչը կտա Երևանին իրավունք՝ ամբողջությամբ արևմտամետ արտաքին քաղաքական կուրս վարելու:
Նիկոլի հարցերը թուրքերն ու նրանց տերերը վաղուց են լուծել, ուղղակի խնդիր կա Իրանի հետ,որ ոչ մի կերպ չի համաձանյվում Սյունիքի օտարմանը: Թե ինչես են այդ խնդիրը լուծելու, հասկանլի չէ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/334
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել