Մինչ Միրզոյան Արոն կամ ԱԽՔ Գրիգորյաn Արմենը ջանում են ամեն կերպ ցույց տալ Արևմուտքին, համոզել, թե Հայաստանը որդեգրել է արևմտյան արտաքին քաղաքական կուրս՝ չվախենալով հանուն դրա մինչև վերջ փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, նրանց համակուսակից որոշ գործընկերներ փորձում են ապացուցել, թե հայ-ռուսական հարաբերությոնները ծաղկում են ապրում, ուղղակի փթթում են:
Օրինակ՝ ՔՊ-ական Հակոբյան Վաղոն հայտարարել է, թե հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ դաշնակցային, իսկ ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին բոլոր խոսակցություններն ընդամենն իրենց հասցեին հնչող զրպարտանքներ են: Միաժամանակ վստահեցնելով, թե ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցների շահերը մշտապես գտնվում են ՀՀ-ի ուշադրության կենտրոնում՝ Վաղոն շտապել է հավանություն տալ Մարիա Զախարովայի առաջարկին՝ միջգերատեսչական հանդիպումներ, կոնսուլտացիաներ սկսելու Հայաստանի հետ: «Առաջարկը լավն է: Մենք պետք է հասկանանք, թե ինչ ձևաչափեր են ընտրված այս առաջարկները կյանքի կոչելու համար, և մենք պետք է շարժվենք մեր երկու երկրների միջեւ առկա մտքերի և այլ ձևակերպումների հետ կապված տարբերությունները լուծելու ուղղությամբ»,-մասնավորապես՝ ասել է Վաղոն:
Վաղոն միակը չէ, ով հանդես է գալիս հայ-ռուսական հարաբերությունների պահպանման օգտին, և երբ ուշադիր հետևում ես որոշ ՔՊ-ականների ելույթներին ևս, նրանք էլ են կարծես թե փորձում իրավիճակը շատ չսրել: Իսկահա որոշներ էլ, ընդհակառակը, իրենց հայտարարություններով գրգռում են ՌԴ-ի զայրույթը ու ստեղծում տպավորություն, թե շատ շուտով Հայաստանը կարող է դառնալ նույնիսկ ԵՄ անդամ՝դուռը շրխկացնելով ռուսների երեսին:
Ակնհայտ է, որ Նիկոլի հրահանգավորմամբ է ՔՊ-ն սկսել տառապել «անձի երկվությամբ»: Ըստ տեղեկությունների՝ Կրեմլում այլևս Նիկոլի զանգերին չեն պատասպանում՝ հասկացնելով, որ իրենց համար նա ավարտված կերպար է: Արդյոք այս հանգամանքը ազդո՞ւմ է ՔՊ-ում տիրող տրամադրությունների վրա, ինչի՞ն է Նիկոլը փորձում հասնել, երբ ՔՊ-ից ոմանք կոպտում, իսկ մյուսները փորձում են սիրաշահել ռուսներին, մի՞թե Նիկոլն իսկապես փորձում է շանտաժ անել Մոսկվային, թե՞ վաղոների նպատակն իրականում խորքային պրոցեսների սվաղումն է, որ դրանք աննկատ մնան, ռուսները չնկատեն, թե ինչպես է Հայաստանը ժամ առ ժամ իբր Արևմուտքի գիրկն ընկնում:
Նիկոլը «շուստրիավատ» է անում, բայց չի հասկանում, որ աշխարհաքաղաքականության մեջ այդպես վարվելը «ճարպիկին» երբեք լավ տեղ չի տանում:
Արեց, որ այս օրին հասանք: