Ռուսի ասած՝ к чему это?…Իսկ կարելի՞ է իմանալ՝ երբ է գալու այդ օրը: Այն, որ Մհերը ոչինչ չի խնայել, շատ կարմիր գծեր է անցել կապիտալի կուտակման ճանապարհին, հայտնի ճշմարտություն է, բայց մի՞թե հենց «Ջոսի Մհերն» է այն սուբյեկտը, որ կարող է հավակնել պատմության մեջ մնալ ոչ թե որպես հարուստ դուքյանչի, այլ՝ պետական այր՝ մարդ, որ իր կյանքն է նվիրել հայրնեիքի ու պետության կայացմանը:
Մհերին ուղղակի ահավոր «կտավատ են արել», նրան ներշնչել են այնպիսի մտքեր, որոնք Մհերին կարող են շատ վատ տեղ տանել ու նույնիսկ անդունդի եզրին կանգնեցնել: Պատմության մեջ մնալու Մհերի ակնարկը կարող է չար կատակ դառնալ՝ հայ ժողովրդի գլխին, երբ ներկայիս դժբախտությանը կարող է հաջորդել մի այնպիսի աղետ, որի մասին ներկա պահին չենք էլ կարող պատկերացնել:
Համաձայնեք,որ չարժե հայրնեիքը սարքել տուռնիկ…
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/328
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել