Առաջին անգամ չէ, որ Թեհրանը ուղիղ տեքստով հայտարարում է, որ դեմ է հանդես գալիս Նիկոլի քաղաքականությանը: Ի՞նչ քաղաքականություն է վարում Նիկոլը: Նիկոլը վարում է տարածաշրջանում կենսական շահեր ունեցող տերություններին գրգռելու, Հայաստանի դեմ տրամադրելու քաղաքականություն: Իրանում հասկանում են, որ այս խաղի վերջնարդյունքը կարող է Իրանի շրջափակումը դատնալ նաև հյուսիսից, քանի որ եթե Հայաստանն անցնի Արևմուտքի տրամադրության տակ, իսկ այդ ուղղությաբ ՔՊ-ն ջանք չի խնայում, վճռորոշ պահին Հայաստանի խամաճիկային ղեկավարությունը կարող է անակնկալի բերել Իրանին՝ այդ երկիրը շնչահեղձ անելով, հնարավոր մեծ պատերազմի դեպքում շրջափակելով:
Իրանը հստակորեն հասկացրել է, որ եթե ՀՀ-ն իսկապես ունի անվտանգային խնդիր, ապա Թեհրանը բացառապես սեփական միջոցներով պատրաստ է 100%-ով երաշխավորել մեր երկրի անվտանգությունն այն դեպքում, եթե ռուսները վերջնականապես «ձեռքերը լվանում են»:
Բայց Իրանից եկող առաջարկությունները պաշտոնական Երևանի կողմից մնում են ոչ միայն անպատախսան, այլև այնպիսի քաղաքականություն է տարվում, որն ուղղակիորեն կարող է Իրանին նույնպես մեր դեմ տրամադրել՝ առհասարակ զրկելով գոյութան որևիցե հեռանկարից:
Սուրենպապիկյաննների ուզածն էլ հենց դա է: Բա է՛լ ինչո՞ւ են դասատուին ԶՈւ գլխին դրել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/322
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել