Վերջին 6 տարում, ըստ Նիկոլի, հարկային եկամուտներն ավելացել են շուրջ 92%-ով: Բայց արդյոք միջին վիճակագրական քաղաքացու կենսամակարդակը նույնքան ա՞ճ է գրանցել, թե եթե Հայաստանում ինչ-որ բան աճել էլ է, ապա միայն գներն են եղել: Եգիպտոսում գտնվող Նիկոլը երևի կարծել է, թե իր առջև նստածները ոչնչով չեն տարբերվում ՔՊ-ի հայաստանյան էլեկտորատից՝ այն մարդկանցից, որոնք, Նիկոլի թրաշը տեսնելով միայն, արդեն իսկ լավատես են դառնում:
Հայաստանն այսօր չունի գրավիչ բիզնես միջավայր ոչ միայն այն պատճառով, որ վարվող հարկային քաղաքականությունն է խնդրահարույց, այլև՝ այն, որ երկիրը համարվում է պատերազմական վիճակում գտվող: Ընդ որում՝ Հայաստանի վարկանիշն է՛լ ավելի է իջնում, երբ նկատի է առնվում այն ցավալի փաստը, որ 44-օրյայի արդյունքներով պարտված կողմը հենց Հայաստանն է համարվում՝ որևէ մեկի մոտ դրական ասոցիացիաներ չարթնացնելով:
Հայաստանում օտարերկրյա կապիտալ երբեք չի գալու, օտարներն այստեղ բիզնես չեն հիմնելու այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլն է Հայաստանն առաջնորդում, քանի դեռ Հայաստանի իշխանությունը բոլորի աչքի առաջ թուրքի հարճի կարգավիճակում է գտնվում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/317
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել