Yerkir.am-ը գրում է․

«2022 թ․ մարտի 14-ին Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեց հատուկ հանձնարարություններով դեսպան։ Սեփական նշանակումը Մարուքյանը բացատրեց ազգային-պետական շահերին սպասարկելու մտայնությամբ, մասնավորապես նշելով․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը: Մեր պետության եւ տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ սպասարկել ազգային-պետական շահերը»:

Yerkir.am-ը վերջերս ԱԳՆ-ից հետաքրքրվել էր Էդմոն Մարուքյանի աշխատավարձի չափի և ծավալած գործունեության վերաբերյալ։ Մեր ուղարկած գրավոր հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հատուկ հանձնարարություններով դեսպանը 2 տարվա ընթացքում պետական բյուջեից ստացել է շուրջ 21 մլն դրամ աշխատավարձ (վերջինիս աշխատավարձի գործակիցը կազմել է 10,50):

Աշխատավարձը, թերևս, Էդմոն Մարուքյանի աշխատանքի միակ հստակ մասն է։ Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ գործառույթներ է իրականացրել հատուկ հանձնարարություններով դեսպանը պետական նման միջոցների դիմաց և ինչով է նպաստել ազգային-պետական շահերի սպասարկմանը։ ԱԳՆ-ից, ի պատասխան մեր հարցմանը, միայն հայտնում են, որ «Էդմոն Մարուքյանը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, ներկայացնում է ՀՀ շահը միջազգային հարթակնեում»։

Էդմոն Մարուքյանի «դիվանագիտական» գործունեության վերաբերյալ մանրամասներ այդպես էլ չեն ներկայացվում, դրանք բացակայում են նաև գործչի սոցցանցերի պաշտոնական էջերից, որտեղ հիմնականում հանդիպում ենք ներքաղաքական թեմաներին անդրադարձերի, ընդդիմության և ընդդիմադիր տարբեր գործիչների վերաբերյալ իշխանական թեզերն արտահայտող գրառումների և սեփական կուսակցության անդամների գովերգմանը։

Պաշտոնի նշանակվելուց հետո Մարուքյանը մասնակցել է արտաքին քաղաքական հարցրեին առնչվող եզակի միջոցառումների, փոխարենն աչքի է ընկել իշխանության ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում իրականացվող քայլերն արդարացնելով և իշխանության ներկայացուցիչներից պատասխանատվության սլաքները շեղելու փորձերով»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել