ՔՊ-ական «Թլոշ Արփոն», արձագանքելով ընդդիմության հնչեցրած այն տեսակետին, որ Թուրքիա մեկնելու կարիք հայ պաշտռոնյաները չունեին՝ հաշվի առնելով այդ երկրի՝ մեր հանդեպ ունեցած վարքն ու վերաբերմունքը, ասել է.«Մենք էլ նպատակահարմար չենք գտնում՝ իրենց կարծիքները հաշվի առնենք և որոշենք, թե իրենք ինչպես են ուզում, որ մենք բանակցենք…»:

«Թլոշ Արփոյին» լսելիս մի տեսակ նոստալգիկ հիշողություններ են առաջանում. Նիկոլն էլ մի ժամանակ չէր ցանկանում հաշվի նստել ընդդիմութան հետ ու պարզաբանել, թե ինչի շուրջ, ինչի մասին է թուրքերի հետ բակացում: «Ինչ ուզում, այն էլ բանակցում ենք»,-հայտարարել էր «Թլոշ Արփոյի» շեֆը խորհդարանում, որից կարճ ժամանակ անց հայ ժողովուրդը հայտնվեց անդունդում:

Հիմա նույն բանն է կրկնվում. ՔՊ-ականների հայտարարությունների հետևում Թուրքյայում Հայաստանն է վաճառվում: Օրինակ՝ Ռուբինյան Ռուբիկը բերել է նրան, որ թուրք Քըլըչն ինքն է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակին Երևան հրավիրում այնպես, ասես Հայաստանի մայրաքաղաքն Իլհամի հետնաբակն է արդեն:

Արփոն հիմա անհամբեր սպասում է Քըլըչի այցին. պապային կարոտել է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել