Hraparak.am-ը գրում է․
Երբ մարզակոշիկներս թողեցի մրցահարթակում, կարծում էի, թե մեդալ չունեմ: Երբ արդեն հանել էի մարզակոշիկներս, ընկեր Արտաշեսը չէր հասցրել ասել՝ դու բրոնզե մեդալակիր ես, մի հանիր: Սիրտս թողել եմ հարթակում, դա լեզուս է ասում, որ ուզում եմ վերջ տալ: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարել է ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը, ով ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել։ Նա մոտ է կարիերան ավարտելուն։
Լրագրողները նրանից հետաքրքրվել են՝ արդյոք պատրաստվում է մասնակցել նաև դեկտեմբերին կայանալիք աշախարհի առաջնությանը։
«Վնասվածքներ ունեմ, որոնք պետք է բուժենք, պիտի ապաքինվեմ։ Դրանից հետո մարզիչները որոշում կկայացնեն»,- ասել է նա։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/f27a1ae247a9db8ebd6ab00dce96fd26
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել