Զավենիչի ջանքերն անպտուղ դուրս եկան. Տեր-Մարգարյան Տիկոն, այնուամենայնիվ, դադարեցնում է յուր լիազարությունները: Այս մասին հայտարարել է հենց ինքն ու կիսասպառնալից հայտարարություն արել՝թե բա՝ 2026-ը սարերի հետևում չէ, իրենք հանդիպելու են 2026-ին, իսկ անձաբ ինքը մասնակից է լինելու «որոշ մանդատագողերի» քաղաքական վախճանին:

Սա նշանակում է, որ Նիկոլը Զավենիչի հետ լեզու է գտել: Հասկանալով, որ եթե Տիկոն մարսի Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դեբոշը, ապա Նիկոլի հանրային վարկանիշն առհասարակ իջնելու է մինուս միլիոնի, իսկ դա քաղաքական մեծագույն վտանգ կլինի նաև Զավենիչի համար, քանի որ նա, ըստ էության, Նիկոլի պրոքսին է Հայաստանի քաղաքական դաշտում ու առանց ՔՊ-ի կատարյալ ոչնչություն է: Այն, որ Տիկոն սպառնացել է քաղաքական ընդդիմությանը՝ առանց անուններ տալու, նշանակում է, որ Զավենիչը տրամադրված է մարտական, ավելին՝ շատ հնարավոր է, որ իր լոյալությունը նա Նիկոլի վրա ուղղակի թանկով ծախել է՝ փողի դիմաց համաձայնվելով զոհաբերել Տիկոյին ու ավելորդ լրբություն չանել՝ վերջինիս 2026-ի համար պաշտոն խոստանալով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել