Tert.am-ը գրում է.

Փաշինյանը ՀՀ ամենահարուստ մարդն է, նա 7 մլրդ պարտքի առնվազն երկու միլիարդը փոշիացրել է, ինչ վերաբերում է «ԱՆԻՖ»-ին, ապա դրա հետ հրաշք անողը հիմա Երևանում է հրաշք գործում: Այս մասին լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «ԱՆԻՖ»-ի և այլ իշխանությունների կոռուպցիոն գործարքներին:

Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունն ուղղակի վարպետ է՝ բոլոր մեղքերն ուրիշի վրա գցելու վարպետ է: «Այսպիսի ասացվածք կա՝ խելոք մարդիկ դժվարին իրավիճակում լուծումներ են փնտրում, իսկ ապուշները՝ մեղավորներ, մենք առնչվում ենք նման իրավիճակի հետ հիմա»,- ասաց նա:

Քոչարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործում, ինչը ֆենոմենալ է: «Ես իրեն համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն,  օրինակ «ԱՆԻՖ»-ի գործը. ստեղծել հիմնադրամ, լցնել այդ հիմնադրամը 65 միլիոն դոլարով, հետո ստեղծել օֆիս, ընկեր, հարազատ, խնամի, ընտանիքների անդամներ տեղավորել այդ օֆիսում, երկու ամսում այդ փողը անհետացել է, այս մարդը Դեյվիդ Կոպերֆիլդն է: Սա նոր խոսք է կոռուպցիոն մտքի համար:  Սրանց ճակատներին պետք է այսպես տատու անել՝ «կոռուպցիոն հանճարներ», երկիրն էլ սարքել են այսպես «կոռուպցիայի դրախտ»: Հիմա դուք ուզում եք ասել, որ 65 մլն դոլարը կարող է ուղղակի ցնդել, և առաջին դեմքը դրա հետ առնչություն չունենա՞»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել