Hraparak.am-ը գրում է․

Գրել էինք, որ արցախյան շարժման 36-ամյակի առիթով Արցախի պաշտոնյաներն այժմ Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքում են, միջոցառում է նախատեսված: Քիչ առաջ այստեղ ժամանեց նաև Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։


«Որպեսզի միշտ տաք պահենք Արցախի թեման, պետք է ունենանք հզոր Հայաստան և հզոր սփյուռք, այսօր այդ եռամիասնությունը շատ կարևոր է: Մենք ունենք երկու ճանապարհ: Մեկը հայրենասիրությունն է, մյուսը՝ ներկա իրողությունները։ Կարծում եմ, որ ներկա իրողություններով պետք է առաջնորդվենք, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի և Արցախի մեր հայրենակիցներին: Արցախի ԱԺ-ն գործելու է: Այո, Ազգային ժողովը գործելու է, թեկուզ օրենքներ չեն ընդունվելու, բայց որոշումներ, հայտարարություններ լինելու են»,- ասաց Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։

«Արցախ հետ գնալու համար միջազգային երաշխիքներ են պետք,քանի որ անվտանգության հարցեր կան։ Արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դա անհնար է»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել