Իլհամի օգնական Հաջիև Հիքմեթը գերմանական «ZDF»-ին տված հարցազրույցում անդրադարձել է իր ղեկավարի այն հայտարարությանը, որ Հայաստանի հարավային շրջանները «ադրբեջանական» են։ Ասել է, թե Իլհամին սխալ են հասկացել, քանի որ նա նկատի ուներ այն, որ Ադրբեջանցիները երկար ժամանակ ապրել են ներկայիս Հայաստանի տարածքում։ «Իմ նախնիներն ապրել են Հայաստանում»,-ինքնաբացահայտվել է Հիքմեթը՝ հավելելով՝ Ադրբեջանցիները նույնպես պետք է իրավունք ունենան՝ այցելելու «այդ տարածք», օրինակ՝ մշակութային վայրեր և գերեզմանատներ, բայց սա չի նշանակում տարածքային պահանջներ՝ Հայաստանի նկատմամբ:
Եվրոպայում, բացի Ֆրանսիայից, կարծես թե Գերմանիան նույնպես հանդես է գալիս հայամետ դիրքերից: Գոնե այդ երկրի կովկասյան դիվանագիտության ֆասադը հենց այդպիսին է թվում: Ուստի պատահական չէ, որ գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում թուրք Հիքմեթը փորձել է «սվաղել» իրականությունն ու հերքել փաստը, որ Իլհամը Հայաստանի նկատմամբ տարաքային պահանջներ է ներկայացնում: Միևնույն ժամանակ բանեցնելով դիվանագիտություն՝ նա իբր «խաղաղության օրակարգից» բխող նարատիվ է առաջ քաշում՝ ադրբեջանիցների «տունդարձը»:
Հայկական դիվանագիտությունը, որ, ցավոք, այսօր ներկայացված է ինչ-որ շպիոնի դեմքով, պատրա՞ստ է՝ ազերիական թակարդը չընկնելու: Օրինակ՝ եթե կնքվի խաղաղության պայամնագիր, ինչը, իհարկե, անիրական է, հետո Իլհամը հայտարարի, որ ադրբեջանցիները հարյուր հազարներով պետք է վերադառնան Սյունիք ու Գեղարքունիք, Հայաստանն ի՞նչ է դրան հակադրելու: «Ո՞չ» է ասելու, թե՞ որպես բարի կամքի ժեստ չի էլ դիմադրելու այդ տխուր հեռանկարին: Իսկ հեռանկարը տխուր է, քանի որ ազերիներն այդ հիմքով հետագայում կարող են պահանջել նաև հատուկ իրավունքներ իրենց ազգակիցների համար, իսկ եթե պահանջները չբավարարվեն, զորք կմտցնեն Հայաստան՝ իբր պաշտպանելու տեղի ադրբեջանցիների իրավունքները:
Նիկոլկի երազանքն էլ հենց դա է՝ Հայաստանում տեսնել իր իրական ազգակիցների վերաբնակեցումը: Նախ՝ այդպիսով իր տերերի առաջ պարզերս կլինի, ապա՝ Հայաստանում կունենա հսկայական էլեկտորատ՝ ի դեմս ադրբեջանցի ներգաթյալների:
Հույս ունենաք՝ բանը դրան չի հասնի, ու Նիկոլից ժամ առաջ ազատվել կհաջողվի:

Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/213
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել