Armenpress.am-ը գրում է․

Պետդեպարտամենտը թույլատրել Է Հունաստանին 8,6 մլրդ դոլարի Ամերիկյան Ֆ-35 կործանիչների և հարակից սարքավորումների հնարավոր վաճառքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Պենտագոնի անվտանգության ոլորտում համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով Արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար:

Ինչպես հետևում է հայտարարությունից, խոսքը գնում է մինչև 40 կործանիչների, 42 շարժիչների, ուղղորդման համակարգերի, պահեստամասերի և այլ սարքավորումների ձեռքբերման մասին: Գործակալությունը հավաստիացրել է, որ այդ տեխնիկայի մատակարարումը չի վնասի ԱՄՆ-ի մարտունակությանը և չի փոխի տարածաշրջանում բազային ռազմական հավասարակշռությունը:

«Վաճառքը Հունաստանին թույլ կտա արդիականացնել իր ռազմաօդային ուժերը, կբարձրացնի օդային տարածքը պաշտպանելու՝ նրա հնարավորությունը, ինչպես նաև ներդրում կունենա տարածաշրջանային անվտանգության պահպանման և դաշինքի դաշնակիցների պաշտպանության առաքելություններում», - հայտարարությունից մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել