Hraparak.am-ը գրում է․
Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների դատը կայանալու է ադրբեջանական դատարաններում:
Այս մասին հայտնի է դարձել Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հայտարարությունից՝ արված գլխավոր դատախազության ընդլայնված կազմով նիստում:
Երեկ Բաքվի դատարանը երկարաձգել է առևանգված և կեղծ մեղադրանքներով կալանավորված ԼՂ նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև ԼՂ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետները, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցի ժամկետը։
Կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/024a21773343c5d2f4c4028e6631ef53
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել