Ո՞ւմ է ձեռք առնում Խաչատրյան Վահագը, եվրոպացիների՞ն, բայց չէ՞ որ նրանք ավելի շատ բան գիտեն Հայաստանի մասին,քան Հայաստանի ամբողջ ղեկավարությունը՝ վերցրած միասին: Կամ տեղյա՞կ է, արդյոք, Վահագը, թե Նիկոլի կառավարման օրոք որքան են կազմել Հայաստանում արտասահմանյան ներդրումները, որքան են դրանք կազմում 2020-ի պատերազմից ի վեր: Պատերազմից հետո Հայաստանի տնտեսական գրավչությունը հավասարվել է զրոյի, և այս մասին պրեզիդենտն ինքն էլ գիտի: Ինքն իրեն տնտեսագիտության փորձագետ համարող, բայց այժմ Գռզոյի պասով պրեզիդենտ աշխատող Վահագը չգիտի՞, թե ինչ օրն է գցել երկիրը Նիկոլը: Ո՞վ է Արևմուտքում այնքան միամիտ, որ միլիոններ ներդնի մի երկրում, որի ղեկավարությունը սեփական պետությունը թշնամուն է հանձնում: Տնտեսական օրենքները լավը կամ վատն են լինում կայուն երկրներում, իսկ Հայաստանն այսօր երկրաչափական պրոգրեսիայով անկում ապրող, աշխարհի քաղաքակն քարտեզից արագ տեմպերով ջնջվող երկիր է: Եվրոպացիները թերևս սպասում են, թե երբ է վերջնականապես Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դառնալու, որ բազարը միանգամից Իլհամի հետ տանեն՝ այստեղ ներդրումներ անելու:
Հիշո՞ւմ եք՝ ինչ էր խոստանում Նիկոլը 2018-ի հեղափոխությանը՝ հայտարարելով, թե միլիարդների Հայաստան գալուն իշխանություններն են միակ խոչընդոտողը: Հիմա չկան այդ իշխանությունները, ո՞ւր են բազմամիլիարդանոց ներդրումները:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/140
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել