Ադրբեջանում դատարանը 4 ամսով երկարաձգել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Վարդանյանն անցած տարվա սեպտեմբերին Արցախից հեռանալու փորձի  ժամանակ ապօրինաբար ձերբակալվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից՝ մեղադրվելով «ահաբեկչության ֆինանսավորման», «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանն ու գործունեությանը մասնակցելու», «Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու» (չակերտները` Tert.am) համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել