Armenpress.am-ը գրում է․

Երևանի բյուջեի կատարողականը 2023թ. կազմել է շուրջ 90%: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով գրանցած ցուցանիշներին ու կարևորելով կյանքի կոչվող ծրագրերի նկատելի աճը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ զուգահեռաբար պետք է խստացվեն պահանջները կատարված աշխատանքների որակի նկատմամբ: 

«Մեր նպատակը, ծրագրերի կատարողականներն ապահովելուն զուգահեռ, որակյալ աշխատանքն է: Քաղաքի մշակույթին ծանոթ մարդիկ ու նախագծողներ պետք է աշխատեն: Գնման ոլորտում պետք է մեր պահանջները խստացնենք՝ աշխատանքների, ծառայությունների և ապրանքների որակի հետ կապված:  Ցածր գին՝ չի նշանակում անորակ աշխատանք. կան ոլորտներ, այդ թվում մանկապարտեզներում երեխաների սննդի մատակարարումը, որտեղ մեր պահանջները պետք է խստացվեն: Կան ոլորտներ էլ, որտեղ պետք է դաշտը մրցակցային դարձնենք՝ կարևորելով որակն ու շատ չսահմանափակելով»,- ընդգծել է քաղաքապետը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել