Armeniasputnik.am-ը գրում է․
Օղակաձև այգու 4-րդ հատվածում կան նաև սրճարաններ ու ռեստորաններ, նրանց հարցն էլ է այս պահին օդից կախված մնում։
Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող «Արարատ» թենիսի ակումբում սպասում են, որ գուցե իրենց կարծիքն էլ հաշվի առնեն, երբ որոշում են կորտերը քանդել։ Այգում կառուցված ռեստորանների, արագ սննդի կետերի և սրճարանների մի մասը նշում են` դեռ չգիտեն՝ ինչ է լինելու, մամուլից են տեղեկացել այն մասին, որ իրենց շինությունները քանդվելու են։ Քաղաքապետարանից հայտնել էին՝ ցանկի մեջ ներառջած են «Տաշիր պիցցա» արագ սննդի կետը, «Լաբիրինտ» գարեջրատունը, «Նովելլա» մյուզիք հոլը, «Մոնտանա» մյուզիք հաուսը, «Հուկահ» լաունջ & Ռումս սրճարանը և այլ շինություններ ու կրպակներ։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, թե թենիսի կորտերը Օղակաձև այգու տրամաբանության մեջ չեն տեղավորվում. հատկանշական է` կորտերը կառուցվել են 1950-ականներին, իսկ այդ ժամանակ և դրանից երկար տարիներ հետո էլ այգին չի եղել։ Քաղաքապետարանից նաև վստահեցրել են` կորտերը չեն քանդվի, այլ կտեղափոխվեն։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մարզվողները թենիս կկարողանան պարապել ավելի մեծ, հարմար ու համահունչ միջավայրում։ Քաղաքային իշխանություններն իրենց դիրքորոշման մեջ հաստատակամ են` բոլոր սրճարանները և տարաբնույթ այլ շինությունները պետք է քանդվեն, որպեսզի զբոսայգին վերադարձվի երևանցուն։
Այստեղ մի հակասություն կա` չնայած այդ դիրքորոշմանը, Օղակաձև այգու 4-րդ հատվածում, այնուամենայնիվ, նախատեսվում է փակ սննդի սպասարկման կետեր, սրճարաններ, ընտանեկան հանգստի և ժամանցի ոչ հիմնական շինություններ, հուշանվերների խանութ կառուցել, հանրային միջոցառումների` համերգային և մշակութային ծրագրերի կազմակերպման համար էլ ստեղծել համապատասխան միջավայր։
«Արարատ» թենիսի ակումբի ղեկավարությունը տարակուսած է` ինչպես և ինչ չափորոշիչներով է որոշվում, թե որ տարածքն է ավելի հարմար։ Ի դեպ, հենց ակումբն է 1990-ականներից Օղակաձև այգու թենիսի կորտերի երկարաժամկետ վարձակալը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել