Hraparak.am-ը գրում է․
Ադրբեջանցի փրկարարները Բաքվի Բինագադի շրջանի Ա.Կունանբաևի փողոցում գտնվող կահույքի արտադրամասում տեղի ունեցաշ պայթյունի հետևանքով մահացած ևս մեկ մարդու դի են հայտնաբերել։ Այս մասին հայտնում են երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Այսպիսով, պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի, որոնց մեկը Վրաստանի քաղաքացի է։
Ներկա պահին որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/b7688f19c7026d326f0ba5cd62fad004
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել