Սյամոն հայտարարել է, որ դեռևս 2021-ին Նիկոլին առաջարկություն է ներկայացրել այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է Նախիջևանը կապել Ադրբեջանի բուն տերիտորիայի հետ: «21 թվականին, եթե չեմ սխալվում, ուղարկել եմ իմ տեսակետը վարչապետին և առաջարկել Կալինինգրադի տարբերակն օգտագործել՝ տրանզիտով, նորմալ, գումարները մուծում ես, հեշտացված կարգով…»,-հայտարարել է Սյամոն՝ հավելելով, որ նույնն այսօր է պնդում:
Ինչպես հայտնի է, օրերս գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հաջիև Հիքմեթը հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքի տարբերակին՝ Կալինինգրադ տանող ճանապարհի նմանությամբ՝ հավելելով, որ Իրանի տարածքով դեպի Նախիջևան տրանսպորտային երթուղու կազմակերպումը չի վերացնում Հայաստանի տարածքով տարանցում կազմակերպելու Բաքվի մտադրությունը:
Փաստորեն՝ Սյամոն թուրքերից առաջ է ընկել դեռ տարիներ առաջ՝ հուշելով Նիկոլին ինչպես կարելի է բավարարել Իլհամի կապրիզը: Թուրքի հայտարաության ու Սյամոյի հորդորների միջև այսօրինակ նմանությունը կարող է խոսել միայն մի բանի մասին՝ երկուսի միջև փոխկապակցված ներդաշնակության:
Ինչո՞վ է վտանգավոր Սյունիքով անցնելիք այն ճանապահը, որի մասին երազում են Սյամոն ու թուրքերը: Խնդիրն այն է, որ թուրքերի հանդեպ վստահության բացակայություն կա, ինչն օբյեկտիվ է. ցանկացած պահի նույն Անկարան, որ վաղուց զավթել է Կիպրոսի կեսն ու մտել Սիրիա, կարող է չար խաղ խաղալ Հայաստանի գլխին՝ ճանապարհին ահաբեկչություն բեմադրելով՝ ասենք «քրդերի» մասնակցությամբ: Սիրիա ինչպե՞ս մտան, այնպես էլ զորք կմտցնեն Սյունիք ու այնտեղից երբեք է՛լ դուրս չեն գա՝ Հայաստանի ամբողջ հարավը զավթելով: Ի՞նչն է խանգարելու Թուրքիային անել դա, ոչ ոք մատնանշել չի կարող: Թուրքերը չեն պատրաստվում հայաստանյան բյուջեն հարստացնել, այլ միանգամյա ռազմական օպերացիա կկազմակեպեն ու հարցը դարեդար կլուծեն՝ Թուրանի պրոյեկտը կյանքի կոչելով:

Սյամոյի սիրտը Թուրան է ուզում, որ առնի բերանն ու խմի Մեհրիբանի՝ «զավառկա» դրած «չայը»…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել