Այն մարդկանց համար, ովքեր շատ էին սիրում ցիտել Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Նա գրեթե բառացիորեն ասել է այն, ինչ այս օրերին հնչեցվել էլ է մեր կողմից. «Կա որոշակի ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորություն: Եվ ես այսօր նաև խոսեցի քաղաքացիական հասարակության Ազգային պլատֆորմի ներկայացուցիչների հետ և հստակորեն ասացի, որ այն փաստը, որ Հայաստանը Ասոցացման համաձայնագրից հրաժարվեց հօգուտ Մաքսային միության, չի նշանակում, թե եվրոպական օրակարգը, եվրոպական արժեքները և սկզբունքները անհետանալու են: Դա չի նշանակում, որ քաղաքացիական հասարակության ձեռքբերումները եվրոպական օրակարգն առաջ մղելու գործում, հիմնարար իրավունքների պաշտպանության արդեն ձեռք բերված մակարդակը կորչելու են: Մենք շարունակելու ենք նշանակալի ներկայություն ունենալ Հայաստանում և աջակցելու ենք քաղաքացիական հասարակությանը, աշխատելու ենք իշխանությունների հետ, որպեսզի այս ոլորտներում նահանջ չարձանագրվի, որպեսզի շարժվենք առաջ»:
Այսքանից հետո մի՞թե ակնհայտ չէ, որ ԵՄ- ի հետ մեր համագործակցությունը շարունակվելու է…

Կից նյութը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել