Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում փորձում է «բրթել» 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ու դրա շրջանակներում պնդում, որ հայաստանյան իշխանություններն այդ փաստաթղթով միջանցքի համաձայնություն են տվել:
Եռակողմ հայտարարությանն ամենատարբեր ռակուրսներից բազմիցս անդրադարձել եմ, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանին երբ պետք է եղել` թքել է այդ փաստաթղթի վրա ու իր ձևով գործել, այդ թվում` պատերազմի միջոցով հարցեր լուծել:
Ադրբեջանի գործելաոճը նույնն է` սեղմել մինչև վերջ: ՀՀ իշխանության պահվածքում էլ առանձնապես բան չի փոխվել` «տակտիկական նահանջների» ներքո շարունակ հանձնել ու զիջել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid02siXfFnT7TprKbCL3KDwvqBgGnHmDiVdGcjca7LHTzRvBURcSbACRsy2YCWGkyyjMl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել