Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն արձագանքել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ իմ հրատապ նամակին:
Վերջին շրջանում տեսակցել եմ Հանրապետական կուսակցության փոխնախագահ, քաղբանտակյալ Արմեն Աշոտյանին և վերջինիս նկատմամբ իրականացված իրավախախտումների մասին ահազանգել իմ բոլոր միջազգային գործընկերներին: Նամակի մեջ ընդգծել եմ գործի առնչությամբ կարևոր շեշտադրումները.
  • Փողերի լվացման անհիմն մեղադրանք. Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման մեջ՝ առանց որևէ հիմնավորված ապացույցի կամ ստացված դրամական միջոցների։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հաստատում է ենթադրյալ փողերի լվացման մեղադրանքով հիմնավոր կասկածի բացակայությունը։
  • Իրավական համապատասխանություն. պարոն Աշոտյանը չի ստորագրել իրավաբանորեն վիճելի տարրերով կամ անօրինականությամբ որևէ փաստաթուղթ։
  • Դատական նիստերի անհեթեթություն. Աշոտյանի գործով դատական գործընթացը վերածվել է ֆարսի․ նույնիսկ ենթադրյալ տուժողը նշել է, որ տվյալ ժամանակահատվածում աշխատանքի չի անցել համապատասխան հաստատությունում։
  • Ենթադրյալ զոհի լուծարում. տուժող ճանաչված իրավաբանական անձը՝ Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ) արհմիությունը, լուծարվել է մինչև Աշոտյանին վերագրվող ենթադրյալ արարքը։
  • Չհիմնավորված կալանավորումը. պարոն Աշոտյանի կալանավորումը հիմնավորված չէ, քանի որ ներգրավված կողմերի վրա ազդեցություն գործադրելը հաստատող ապացույցներ չկան: Ավելին, դատարանը անհիմն մերժել է ազատ արձակելու նրա միջնորդությունը՝ մերժելով խափանման մի շարք այլընտրանքային միջոցներ, ինչպիսիք են՝ գրավը, տնային կալանքը կամ երաշխավորությունը։
  • Քաղաքական դրդապատճառներ. ակնհայտ է, որ Արմեն Աշոտյանի կալանքի տակ մնալը քաղաքական դրդապատճառներ ունի, որը բխում է ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած բացահայտ քննադատությունից:
Իմ գործընկերներին խնդրել եմ ակտիվորեն նպաստել Հայաստանում քաղաքական բանտարկության կանխարգելմանը:
Տիկին Մարի Պեյչինովիչ Բուրիչը, շնորհակալություն հայտնելով իմ նամակի համար, նշել է. «Թեև ներպետական դատարաններում քննվող առանձին գործերը պատկանում են մարդու իրավունքների ազգային մեխանիզմներին, վստահ եղեք, որ մենք ի գիտություն ենք ընդունել տրամադրված տեղեկատվությունը»:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Возможно, это изображение 2 человека и текст
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել