Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Ռուսաստանին մեղադրել է 2024 թվականի նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններից առաջ հանրապետությունում իրավիճակը ապակայունացնելու ծրագրերի համար։

«Կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի փորձել ապակայունացնել իրավիճակը այստեղ: Ամենայն հավանականությամբ, այդ փորձերը կսկսեն ավելի մոտ գարնանը: Կօգտագործվեն մարդիկ, որոնք այստեղ են, կարող է փոխվել մարտավարությունը: Պետք է ուսումնասիրել ՏԻՄ ընտրությունների դասերը, վերլուծել դրանք և միջոցներ ձեռնարկել քաղաքացիների ձայները և ժողովրդավարական ընտրությունները պաշտպանելու համար»,- ասել է Սանդուն PRO-TV-ին տված հարցազրույցում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել