Գերմանացի գեներալ Անտոն Դոստլերը առաջին բարձրաստիճան սպան էր Գերմանիայում, ով ԱՄՆ ռազմական դատարանի կողմից դատապարտվեց մահապատժի։ Դա 1945 թվականի դեկտեմբերի 1-ն էր։ Իտալական Ավերսա քաղաքի մոտ նրան մահապատժի ենթարկեցին ռազմական հանցագործությունների համար։
1944 թվականի մարտի 25-ին 15 ամերիկացի հատուկջոկատային Իտալիայում գերեվարվում են գերմանացիների կողմից։ Այդ մասին զեկուցում են Դոստլերին, նա էլ իր հերթին իր վերադաս գեներալ-ֆելդմարշալ Ալբերտ Քեսսելրինգ, ով հրամայում է մահապատժի ենթարկել ամերիկացիներին։ Հրամանը հերթականությամբ գալիս հասնում է շտաբի ադյուտանտ, իշխան Դոնա-Շլոբիտտենին, ով հրաժարվում է կատարել հրամանը, քանի որ այն հակասում էր ռազմագերիների մասին Ժնևյան կոնվենցիային։
Այդ ժամանակ Դոստլերը հեռացնում է ադյուտանտին ու անձամբ իր անունից տալիս այդ հրամանը։ Բայց գերմանացի սպաները ևս մեկ անգամ փորձում են հեռագրով գեներալից հստակեցնել, թե որքանով է ճիշտ նման որոշումը։ Գերենալը հրամայում է անհապաղ ի կատար ածել հրամանը և այն կատարվում է։ Հենց սրա համար էլ 1945-ին Դոստլերին մահապատժի ենթարկեցին։
Նրա փաստաբանները պնդում էին, որ նա ընդամենը ՀՐԱՄԱՆ Է ԿԱՏԱՐԵԼ, բայց ԱՄՆ դատարանը մատնանշեց, որ գեներալը, քաջատեղյակ լինելով հրամանի հանցավոր լինելուն և դրա անօրինականությանը, միևնույն ժամանակ իր պաշտոնում առարկություններ հայտնելու իրավունք ունենալով, ոչ միայն նման առարկություններ չի արել, այլ ընդհակառակը. գիտակցաբար նպաստել է հանցավոր հրամանի արագ կատարմանը։ Սա նշանակում է, որ հղումներն այն մասին, որ գեներալը հանդես է եկել որպես հարկադիր զինվոր և նրան միայն ստիպել են կատարել բարձրագույն հրամանատարության հրամանը, չեն կարող հաշվի առնվել։ Այսպիսով, այն զինծառայողը, ով տեղյակ է բարձրագույն հրամանատարության կողմից տրված հրամանի հանցավոր լինելու մասին և իր տրամադրության տակ ուներ, բայց չի կիրառել նման հրամանին առարկելու համար իրեն հասանելի որևէ միջոց, պետք է պատասխանատվության ենթարկվի հավասար հիմունքներով այն անձանց հետ, ովքեր տվել են այդ հանցավոր հրամանը։
Դոստլերի նախադեպը արմատապես փոխեց իրավիճակը ռազմական իրավագիտության մեջ։ Եթե չլիներ այս դատավարությունը, ապա Նյուրնբերգի դատավարությունը հնարավոր չէր լինի։ Ի վերջո, Հիտլերի բոլոր պատերազմական հանցագործները միայն «կատարում էին հրամանները», ինչը նշանակում է, որ նրանք պաշտոնապես պատասխանատու չէին իրենց արածի համար: Բայց այժմ դատախազները կարող էին հղում անելով Դոստլերի գործին և արդարադատության մեջ հիմնվել ոչ թե օրենքի տառի, այլ դրա ոգու վրա, և ոչ թե մեղադրյալների աշխատանքի նկարագրություններին, այլ նրանց գործողությունների էությանը: