Գագոն, փաստորեն, հույս ունի ադրբեջանցիների հետ խնամիանալու, բարեկամանալու, եղբայրություն անելու: Նա իրականում այլասերել է նաև խորհրդային հայ-ադրբեջանական համատեղ անցյալը՝ նկատի ուենալով այն փաստը, որ երկկողմ հարաբերությունները երբեք հարթ չեն եղել. թուրքը կարող էր հայի տանը հաց ուտել, նարդի խաղալ, իսկ հաջորդ օրը խոհանոցային դանակով վիզը կտրել:
Գագոն չի հասկանում, որ խորհրդային ժամանակներում երկու կողմից տասնյակ հազարավոր զոհեր չեն եղել, ազգամիջյան թշնամանքն այսքան խորը չի եղել՝ թշնամանք, որի հաղթահարման համար ոչ միայն անհրաժեշտ են դարեր, ալև, որ ամենակարևորն է, Ադրբեջանցու ինքնագիտակցության վերաֆորմատավորում: Նույնիսկ եթե վաղն Իլհամը հայատյացության փոխարեն սկսի իր մատաղ սերնդին հայասիրություն ներշնչել ու դասագրքերում հային որպես եղբայր ներկայացնել, կպահանջվեն երկար տասնամյակներ՝ հանրային գիտակցությունը փոխելու ու հայի հանդեպ կենդանական ատելությունը գոնե մեղմելու:
Բայց մի՞թե Գագոյի տանձին է, թե ով է ում ատում կամ սիրում ու փայփայում: Էս մարդը բիզնեսներ ու լուրջ ունեցվածք ունի, ուստի նստած ԱԺ-ում իր կահ-կարասին է պաշտպանում, որ հակարծ Հարկայինի դրբի տակ չընկնի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/529
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել