«Հեզբոլլահ» շարժման զինյալները եւ իսրայելական ուժերը փոխադարձ հրթիռային հարվածներ են հասցրել լիբանանա-իսրայելական սահմանի մոտ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին։

«Հեզբոլլահը» տեղեկացրել է, որ շաբաթ վաղ առավոտյան խփել է իսրայելական մի անօդաչու սահմանից ոչ հեռու։ Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ հրթիռ են խփել, որն ուղղվել էր իսրայելական անօդաչուի դեմ։ Գործակալությունը նշել է, որ չի կարողացել հաստատել հայտարարությունները։

Լիբանանյան պաշտոնական անձինք հայտարարել են, որ իսրայելական ավիահարվածը հասցվել է Նաբաթիա քաղաքից ոչ հեռու գտնվող արդյունաբերական գոտու շենքին, ինչն ամենամասշտաբային իսրայելական հարվածներից է, որը հասցվել է Լիբանանի տարածքին անցած ամիս սկսված մարտական գործողություններից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել