Խանումյան Հայկի «ձայնը տաք տեղից է գալիս»՝ թույլ տալով նրան մանիպուլացնել ու ստեղծել տպավորություն, թե Արցախի մասին միայն իքն ու իր անարժան շեֆն են մտածում: Իսկ թե օբյեկտիվորեն ուրիշ ի՞նչ պետք է աներ Շահրամանյանը, երբ արագորեն առաջ եկող թշնամին հրաժարվում էր բանակցել, մնում է անհասկանալի. Սյամոյի՝ իշխանության ղեկին գտնվելու փաստից թշնամին փոխելո՞ւ էր իր պլանը՝ ստանալու Արցախն առանց հայերի, թե՞ աշխարհաքաղաքական խաղացողների պայմանավորվածություններրն էին վերանայվելու՝ Սյամոյին Արցախի տիրակալ կարգելու…
Սյամոն այս իրավիճակում փորձում է ձեռք բերել քաղաքական դիվիդենտներ այնպես, ինչպես ժամանակին Նիկոլը՝ հրապարակներում, երբ հայ ժողովրդին խոստացվում էր սոցիալական արդարություն կամ ասենք արագաչափերի վերացում, բայց հետո ստացանք լրիվ հակառակը՝ կորցնելով հայրենիքն ու արժանապատվությունը:
Շահրամանյանն Արցախում այլ ելք չուներ, քան անել այն, ինչ որ արեց, քանզի «ատրճանակը քունքին էր», մանևրելու դաշտ չկար, իսկ թե ինչ են ասում Սյամոյի պուդելները կամ որքան են ստորացնում սեփական բարոյականությունը, դա արդեն իրենց ու իրենց մամաների խնդիրն է՝ ռեալիզմի հետ ոչ մի կապ չունեցող:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2470
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել