Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Դամասկոսում Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանի իրավիճակը:

Այս մասին հայտնում է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

«Աշխատանքային այցով գտնվում եմ Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոսում։

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը։

Դամասկոսի Հայաստանի դեսպանատանը Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հետ հանդիպեցինք Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևոր հայրերի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև ընդգծեցինք Հայաստանի առջև կանգնած արտաքին և անվտանգային մարտահրավերների հաղթահարման շուրջ բոլորիս ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։

Դամասկոս այցի ընթացքում նաև նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,- հայտնել է Արշակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել