Այն կատառմանն ի պատասխան, որ Սամվել Շահրամանյանը պատրաստ էր իշխանությունը տալ Սյամոյին, եթե ադրբեջանցիները վերջինիս հետ բանակցությունների գնալու պատրաստակամություն հայտնեին, Խանումյան Հայկը ծիծաղելի է համարել այդ տեսակետն ու պնդել, թե ադրբեջանցիները ցանկացած դեպքում բանակցելու էին այն մարդու հետ, որը կներկայացներ Արցախը՝ անկախ անձերից:

Սյամոն, վառված Շահրամանյանի հարցազրույցից, ուղիներ ու միջոցներ է փնտրում՝ նրան սուտ հանելու համար: Դա իր համար կենսական հարց է, քանի որ հույս ունի, որ վարկաբեկելով Շահրամնաին՝ կարող է բռնել նրա տեղը, էստաֆետը խլել, դառնալ արցախցիների միակ առաջնորդը:Ահա սա է պատճառը,որ Խանումյան Հայկը Սյամոյի պատվերով հետևողականորեն ջանում է հերքել Շահրամանյնաի ամեն մի մի ասածը՝ նրան իբր սուտ հանելով:

Ինչ վերաբերում է Հայկոյի այն պնդմանը, թե թուրքերը ցանկացած դեպքում բանակցելու էին՝ անկախ բանակցողի անձից, ապա հարց է առաջանում՝ թուրքե՞րն են Սյամոյին այդ մասին տեղեկացրել, թե՞ Խանումյան Հայկի հեռախոսին համապատասխան բովանդակությամբ մեսիջ են ուղարկել՝ հայտնելով իրենց դիրքորոշումը: Ակնհայտ է, որ Խանումյան Հայկն ուղղակի «յուղ է վառել»՝ ինչ-որ կերպ փրկելու շեֆի երեսը՝ երես, որ որոշ կանանց համար տնքաթաս է դարձել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել