«Ես տեսնում եմ, որ շատերը հոգնել են, եթե ճիշտն ասենք, ապա միգուցե մոտ ենք այն պահին, երբ բոլորը հասկանում են, որ մեզ ելք է պետք։ Այո, խնդիրն այն է, որ գտնվի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի երկու կողմի համար՝ չխախտելով միջազգային իրավունքը։ Ես որոշ գաղափարներ ունեմ, թե ինչպես վարվել այս իրավիճակում, բայց սպասում եմ հարմար պահի, որպեսզի փորձեմ ներկայացնել իմ մտքերը»,- ասել է նա:
«Ուկրաինայի հակահարձակումը, հնարավոր է, չի ընթանում այնպես, ինչպես նրանք ակնկալում էին: Այն շարունակվում է, բայց սկզբունքորեն ոչինչ չի փոխվել: Ես նկատի ունեմ հակամարտության ճակատագիրը», - հավելել է քաղաքական գործիչը:
Մելոնիի խոսքով՝ բոլորն էլ հասկանում են, որ հակամարտությունը կարող է երկար տարիներ շարունակվել, եթե լուծում գտնելու փորձ չձեռնարկվի։
«Խնդիրն այն է, թե ինչ լուծում է ընդունելի երկուսի համար՝ առանց այլ հակամարտություն սկսելու»,- նշել է Իտալիայի վարչապետը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել