
Խանումյան Հայկը, որ Սյամոյի բանբերի դերն է ստանձնել՝ հանդիսանալով նրա վասալը, օրերս եթերներից մեկում հայտարարել է, թե Արցախն այս օրն ընկավ հայաստանյան էլիտաների «հիմարության» պատճառով: Նա սա հայտարարել է Շահրանանյանին փնովելու ու Հայաստանյան ընդդիմության առաջնորդների հետ նրան կապելու համատեքստում:
Խանումյան Հայկը, ըստ էության, Սյամոյի խոսքերն է հանրությանը փոխանցել, և այս իմաստով նրա հայտարարությունը պետք է որպես Սյամոյի դաշտանոտ բերանից դուրս եկած խոսք ընկալել:
Եվ այսպես՝ ի՞նչ նոր «կռուտիտ» է հնարել Սյամոն ու տվել Խանումյան Հայկի բերանը: Պետք է արձանագրել, որ Սյամոն տխմարագույն թեզ է առաջ քաշել, քանի որ բոլորից խելացի ինքն իրեն համարում է միայն այն մարդը, որն ամենատգետն է իր շրջապատում: Սա իսկ և իսկ Սյամոյի մասին է: Սյամոն այնքան անուղեղ է, որ թույլ է տվել, որ իրեն Նիկոլն օգտագործի ու դեն շպրտի՝ չհասկանալով, որ ակամա վերածվել է Նիկոլի անդոնի…
Արցախը հասավ այս օրվան բացառապես սյամոների ջանքերի շնորհիվ: Բերեցին-հասցրեցին մի այնպիսի անդունդի եզրին, որից խուսափել ոչ մի կերպ չէր լինի: Ի՞նչ պետք է աներ Շահրամանյանը նույնիսկ այն դեպքում, եթե Ադրբեջանի ագրեսիային զենքով ընդդիմանալը տևեր ասենք ոչ թե մի քանի օր, այլ մի շաբաթ կամ 10 օր: Հետո ի՞նչ էր լինելու,աշխարհն Արցախը՝ Հայաստա՞ն էր ճանաչելու: Հետո մտնելու էին Ստեփանակերտ ու մորթեին բոլորին ու վերջ:
Սյամոն ընադմենը պղտոր ջրում իրեն հատուկ անբարո կերպով մանր ձկան որս է անում՝ կարծելով, թե եթե վարկաբեկի Արցախի օրինական իշխանությանը, ինքն է առաջ գնալու:Բայց չի հասկանում,որ իրեն ուղղակի կտավատ են անում՝ ոչ հեռու ապագայում «բերանը տալու» հեռանկարով: