Ո՞վ գիտի, Սյամոն այս ընթացքում որքա՞ն է հարստացել, որքա՞ն գումար է նա կարողացել Արցախի վաճառքից հետ գցել: Ենթադրելի է՝ միլիոններ՝ գուցե նույնիսկ տասնյակների հասնող: Բայց արդյոք միայն անմեղ մարդկանց հաշվին հարստանալը կարելի՞ է բավարար համարել, թե՞ կա նաև այդ հարստությունը վայելելու կամ պահելու խնդիր: Շատ դեպքերում հարստանալը շատ ավելի հեշտ է լինում, քան կուտակած ահռելի կարողության պահպանումը, և այս իմաստով Սյամոն խնդիրներից խուսափել չի կարողանալու, քանի որ բնավ հավիտենական չէ Նիկոլի իշխանությունը:

Ինչո՞ւ է Սյամոն անտրտունջ ծառայում Նիկոլին: Ծառայում է հենց վերոհիշյալ պատճառով. նա Արցախի վաճառքից գոյացած միլիոնները պահելու, դրանք արդյունավետորեն շրջանառելու ու վայելելու խնդիր ունի. ինչքան շատ փող, այնքան շատ բան՝ «բերանը վերցնլու»: «Բերանը վերցնելու» ու «բերանում պահելու» խնդիր է Սյամոն անդադար լուծում, բայց Սյամոն էլ է թերևս հոգու խորքում հասկանում, որ ամեն բան կարող է շատ անակնկալ կերպով գլխիվայր շրջվել, մի առավոտ կարող է արթնանալ ու պարզել, որ փողերն իրենց տեղում չեն, բերանն էլ դատարկ է մնացել՝ մի բանի կարոտ: Սյամոն հոգու խորքում հասկանում է, որ իրենց գլխից մեծ բողկեր են կերել ու մի օր անպայման դիսբակտերիոզի նոպա են ունենալու, կերածներն է՛լ չեն մարսելու նույնիսկ այն դեպքում, եթե աշխարհագրորեն Հայաստանից շատ հեռու լինեն, տաք երկրների պլյաժներում, լցված բերանով:

Հետևաբար՝ միակ ելքը մնում է Նիկոլի իշխանության պահպանումը, իսկ իշխանափոխության հնարավոր սցենարի դեպքում այնպիսի իշխանության գալը, որը կլինի ՔՊ-ի օրգանական շարունակությունը: Սյամոն իր ծառայությունները նրանց էլ կառաջարկի՝ ամեն մեկի բանը բերանը վերցնելով, միայն թե պահի արյունոտ փողերը՝ իրեն բարեկեցություն պարգևող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել