Հայտարարելով, որ կա պատախանատվության հարց՝ Սյամոն տրտնջացել է, թե արցախյան իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու համար է, որ հանձնեցին երկիրը. չգիտեին՝ ինչ պետք է արվի, բայց դրանով հանդերձ, ըստ Սյամոյի, չէին ցանկանում իշխանությունը տալ:

Արցախի կործանման գործում իր անգնահատելի ավանդը ներդրած այս անբարոյականը հերթական անգամ փորձել է մանիպուլացնել բանից անտեղյակ զանգավածների գիտակցությունը՝ խեղաթյուրելով իրականությունը: Եթե արցախյան իշխանությունները չգիտեին՝ ինչ պետք է անել, ապա ինչպե՞ս ստացվեց, որ հարձակման հետևանքով ադրբեջանական կողմն ունեցավ հարյուրավոր, իսկ որոշ տվյալներով՝ հազարից ավել զոհ: Կամ մյուս հարցն է ծագում՝ իսկ ո՞ւմ պետք է տային իշխանությունը, Սյամոյի՞ն, որ Նիկոլի շպիոնն էր Արցախում: Տային որ ի՞նչ լիներ, որ Բաքուն Արցախին տար «ինքնավարությո՞ւն»…

Ա՛յ հենց նման կեղծիքների ու ստերի շնորհիվ է, որ սյամոները գոյատևում են Հայաստանում՝ օգտվելով մարդկանց չիմացությունից ու վերլուծելու կարողությունից զերծ լինելու հանգամանքից: 2020-ին Արցախը գիտակցված կերպով ոչնաչցման տանել ու հետո գալ ու տարբեր ստուդիաներում լոլոներով մարդկանց գլուխը տանել կարող է միայն նիկոլական թերմացքը, որի ամենավառ ներկայցուցիչներից է Աննայի մի բանը «բերանն առած» այս արարածը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել