
Անկախ ամեն ինչից, սակայն, փաստն այն է, որ Սյամոյի կողմից ղեկավարվող ուժն Արցախի ԱԺ-ում երկրորդն էր,ասել կուզի՝ Սյամոն իշխանություն ուներ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ նա ցայսօր էլ կրում է արցախցիների համար այն պատախսանատվության բեռը, որի տակ ժամանակին մտել էր կամովին:
Այսօր արցախցիները կանգնած են հսկայական պրոբլեմների առաջ, շատերի սոցիալական վիճակն ուղղակի անտանելի է, մարդիկ օգնող ձեռք են փնտրում, փրկություն այս վիճակից: Ի՞նչ է անում Սյամոն՝ ժամանակին հանդիսանալով ինստիտուցիոնալ իշխանության մաս Արցախում: Փոխարենը համախմբվելու ու ուժերը մեկտեղելու Սյամոն զբաղված է միայն իրեն հարիր անբարոյականութամբ ու «մուտիտներով», նա շարունակում է սպասարկել այն ուժերի օրակարգը, որոնք արցախցիների տառապանքներին նայելիս հաճույք են ստանում: Եթե իսկապես Սյամոն մտահոգ է արցախցիների խնդրով, ապա ի՞նչն է նրան ու նրա ուժին խանգարում միանալ ոչ թե Արցախիցների արյունը խմած ՔՊ-ական դավադիրներին, այլ ժողոբվրդի հետ միասին Նիկոլի իշխանության առաջ բարձրացնել օրվա հրամայկան դարձած հարցեր: Փոխարենը նա սլաքներն ուղղում է Շահրամանյանի կողմը, որի ձեռքին ներկա պահին չկա ոչինչ. խոշոր իմաստով նա էլ մի տնավեր արցախցի է մյուսների պես, որ զոհ է գնացել Սյամոյի նման արարածներին:
Արցախիների խնդիրների լուծման միակ բանալին Նիկոլի գրպանում է, ու եթե որևէ մեկն իսկապես ցանկանում է ինչ-որ կերպ թեթևացնել արցախիցների տառապանքը, ապա սլաքները պետք է ուղղել ՔՊ-ի ուղղությամբ, այլ ոչ թե սրիկայաբար խաղալ Նիկոլի խաղն ու մարդկանց դժբախտութան վրա հարստանա
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2398
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել