Yerkir.am-ը գրում է.

Եթե գեներալ Սամվել Բաբայանը (ժողովրդին հայտնի Իժոն) Փաշինյանի դավաճանական խմբավորմանն անմնացորդ ծառայելով որոշել է դառնալ Հասանովի հայկական տարբերակը և կոտրել հայության դիմադրության ոգին, ապա դա նշանակում է, որ այլևս հասել է պահը բացահայտելու նրա իրական դեմքը։ Բերենք մի քանի մեջբերումներ, որոնք փաստական վկայություններ են վերջինիս «փառահեղ» անցյալից։

«Իրոք, մեկ անգամ չէ, որ լսել եմ պատմություններ կանանց մասին, որոնք բռնության են ենթարկվել կամ զոհվել անպատկառ զինվորականների կողմից, որոնց անձնական ախորժակները անսանձ են դարձել մանավանդ հրադադարից հետո: Բազմաթիվ աղբյուրների համաձայն՝ այս երևույթի գլխավոր պատասխանատուն գեներալ Սամվել Բաբայանն է՝ Ղարաբաղի երկարամյա պաշտպանության նախարարը և գերագույն գլխավոր հրամանատարը (1994-2000 թթ.), ում վերագրվում է ամենաթողության, արտոնյալության և կաշառակերության մշակույթի ձևավորումը բանակում։ Կոռուպցիայի արտոնումը՝ իր նկատմամբ անձնական կատաղի հավատարմության դիմաց. ճոխ և ցուցադրական կենսակերպով և լայն մաֆիոզ կապերով հայտնի Սամվել Բաբայանը «ֆեոդալական» այս վարքագծի թերևս ամենավառ օրինակն է։ 1994 թվականից Ղարաբաղում ապրող սփյուռքահայ Անուշ Տեր Թաուլյանը պատմում է երիտասարդ կանանց մասին, ովքեր պաշտոններ են ձեռք բերել կամ պահպանել՝ Բաբայանի ոտնձգություններին ենթարկվելու դիմաց, ու նաև մյուսների մասին, ովքեր բռնի ուժով կանչվել են նրա նորակառույց առանձնատունը՝ Ստեփանակերտ նայող բլուրների վրա։ Բոլոր նրանց սպասվում էր խիստ պատիժ՝ Սամվել Բաբայանի ոտնձգություններին չենթարկվելու դեպքում: Մարտակերտից բնակվող մի ամբողջ ընտանիք փախել է Ղարաբաղից՝ խուսափելու համար ծանր հետևանքներից»:

(Kasbarian, John Antranig, “Challenging the Order or Reconfirming It?”, Rutgers University New Brunswick, Middle States Geographer, 2001, No. 34, p. 92). Հեղինակ Ջոն Անդրանիկ Գասպարյանն իր տեքստի 34-րդ ծանոթագրության մեջ նշում է, որ նշված վկայությունը շարադրված է Անուշ Տեր-Թաուլյանի հետ 2001թ. հունվարին ունեցած զրույցի հիման վրա:

Նշենք, որ Անուշ Տեր Թաուլյանը Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի շրջանավարտ է, ով, Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի առաջարկով 1992 թ․ որոշել է տեղափոխվել Արցախ եւ կամավոր մասնակցել ազատագրական պայքարին։ Նա ունի իր գրավոր և բանավոր հուշերը Արցախյան ազատագրական պայքարի զանազան դրվագների մասին։ Բերենք մի դրվագ դրանցից.

«Փառք Աստծո, որ կային շատ օգտակար հայեր,- գրում է Անուշ Տեր Թաուլյանը, 2019թ․,- որոնց բարոյական աջակցությունը եթե չլինէր, ապա ես ոչինչ էլ չէի կարող անել: Որովհետև մինչ ես հանդիպում էի լավագույն հրամանատարներին, կար նաև վատագույն հրամանատարից թույլտվություն ստանալու պարտավորությունը… Ահա, թե որքան դժվար է գործ ունենալ այնպիսի կոռումպացված ղեկավարի հետ, ինչպիսին էր ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը: Նա մեծ քանակությամբ գողացել էր ուղղարկված օգնություններից և շատ կաշառքներ վերցրել։ Զեկույցները ցույց են տալիս, որ ագահությունը դեռ նրա ամենավատ արատներիցը չէր…»։

(Ter Taulian, Anoush, “Why I Marched in The NYC Veteran’s Day Parade”, The Armenian Mirror-Spectator, Saturday, December 14, 2019, p. 19).

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել