24news.am-ը գրում է.

Հայաստանը պետք է ընտրի համագործակցության և տարածքային պահանջների միջև։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Այս պահին Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ «անօրինական, անհիմն» տարածքային պահանջների միջև»,- ասել է Բայրամովը՝ նշելով, որ այս հարցում մեծ նշանակություն ունի նաև միջազգային հանրությունը:

«Չափազանց կարևոր է, որ Հայաստանի «ռևանշիստական փորձերը» ոչ մի աջակցություն չստանան, և կոչեր արվեն այս տարածաշրջանում բարգավաճման ու խաղաղության այլընտրանքի բացակայության մասին»,-ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել