Ֆասթ Թիվին ձեռք է բերել հայաստանյան արտադրության «Ռոզալի» ռոմանտիկ կատակերգության ցուցադրության բացառիկ իրավունքը։ Մայիսի 1-ից հայ կինոսերները Fast TV կայքում և FastTV.am հավելվածում, որոնք հասանելի են ինչպես Android և IOS օպերացիոն
համակարգերում, այնպես էլ սմարթ հեռուստացույցների միջոցով, բաժանորդագրության ցանկացած սակագնային պլանի շրջանակներում կարող են դիտել ռոմանտիկ կատակերգությունը։
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան, որոնք և իրականացրել են նկարահանման, պրոդյուսերական, սցենարական և ռեժիսորական աշխատանքները:
«Ռոզալի»-ն գաղտնի լաբորատորիայում ստեղծված յուրօրինակ կին-ռոբոտի մասին է: Գլխավոր հերոսուհին՝ Ռոզալին, ոչ միայն հմայիչ է, այլև օժտված է արհեստական բանականությամբ և սինթետիկ հորմոններով, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ, ինչպես իրական մարդը:
Որպեսզի Ռոզալին ռոբոտից վերածվի մարդու, պիտի ունենա մարդկային զգացմունքներ՝ սեր,խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ: Այս նպատակով իրականացվողփորձարկման վերջին փուլին համաձայնում է մասնակցել պարտքերի մեջ խրված մի երիտասարդ, ով նաև «աչքի է ընկնում» ստախոսությամբ: Ռոմանտիկ կատակերգության ժանրի կանոններին համահունչ՝ այս երկու հերոսները սիրահարվում են միմյանց, և անթերի կին-ռոբոտ Ռոզալիի շնորհիվ անուղղելի ստախոս երիտասարդը վերափոխվում է և դառնում իսկական հերոս:
Կին-ռոբոտին մարմնավորում է դերասանուհի Նաստասյա Գոլովկոն, իսկ երիտասարդին՝ դերասան Տարոն Իսպիրյանը, նույն ինքը՝ Պոնչը:
«Ռոզալի» ֆիլմը հայաստանյան կինոթատրոններում ցուցադրվում է 2023 թվականի հոկտեմբերի 26-ից և մեծապես սիրվել է հայ հանդիսատեսի կողմից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել