Հայաստանն այս իրավիճակում հայտնվել է ակնհայտորեն «մազից կախված» վիճակում: Շատերի հույսը մնում է Իրանը հատկապես Սյունիքի անեքսիայի կանխարգելման իմաստով. հուսյներս, ինչպես միշտ, երրորդ կողմի վրա է,որ կգան ու մեզ կպաշտպանեն, և այս անգամ այդ երրորդ կողմը ոչ թե Մոսկվան է, այլ Թեհրանը:
Արցախի շուրջ ներկայումս ծավալվող ու համազգային ողբերգության վերածված իրադարձությունները ցույց տվեցին, որ երրորդ կողմի վրա հույս դնել ուղղակի չի կարելի: Ավելի ճիշտ կարելի է, եթե ունես բլամ «բ» կամ գոնե իսկապես պատրաստ ես՝ սեփական շահի համար կռիվ տալու: Նիկոլը ցույց տվեց, որ ոչ միայն պատրաստ չէ՝ կռիվ տալու, այլև հոժարակամորեն կռիվ է տալիս սեփական երկրի ոխերիմ թշնամիների շահերի համար՝ Հայաստանն ինքնասպանության դատապարտելով:
«Զանգեզուրի միջանցք» կոչված աշխարհաքաղաքական պրոյեկտի ռեալիզացիան կարող է սկսվել Իրանի դեմ հարձակումով: Իրանին կներքաշեն պատերազմի մեջ ու հետո միայն կհարձակվեն Հայաստանի վրա: Համենայն դեպս՝ սա կարող է դիտարկվել՝ գործուն միջոց՝ չեզոքացնելու Սյունիքի հարցում Իրանի ունեցած անզիջում դիրքորշումը: Հաշվարկն էլ այն է, որ եթե Իրանը մի քանի ճակատով հայտնվի պատերազմի մեջ, հյուսիսային ուղղությունը կարող է նրա համար այնքան էլ առաջնային չդիտարկվել, իսկ երբ գործին միանա Նիկոլը, ապա իրադարձությունները կարող են ընդգծված ողբերգական սցենարով զարգանալ, ու Սյունիքը վերջապես կպոկվի Հայաստանից, կամ գոնե դրա մի մասն կանցնի թշնամու տակ:
Սա նշանակում է, որ Հայաստանը, եթե իսկապես ցանկանում էր պահել Զանգեզուրը, ապա պարտավոր էր հետպատերազմյան տարիներին ոչ թե «մուկ տշել» կամ «պատին թիթեռ նիարել», այլ՝ վերազինվել ու նախապատրաստվել. Սյունիքի համար կռիվը մենք ենք մղելու, իսկ մյուսներն ընդամենը կարող են մեզ օգնել, բայց եթե հակված չենք ՝կռիվ տալու, մյուսներից է՛լ ի՞նչ ուզենք:
Նիկոլին հենց դրա համար էլ բերել են,բերել են, որ կռիվ չտա ու ինչ կա-չկա տա՝ թշնամուն օգնելով հասնել մինչև Արագածի փեշերը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2335
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



