Բալայանը փաստացի արձանագրել է Գրանադայում կայացած կրկեսի իսկական էությունը: հարց է առաջանում՝ ում տանձին էր Նիկոլի ստորագրությունը, եթե այսօր նույն Բալայանը պետք է ստիպված կագնի ու հայտարարի, որ այս շաբաթներին սպասվում է ադրբեջանական ներխուժում: Ստացվում է՝ Գրանադայի իմաստն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այլ ոչ թե ՀՀ սուվերեն տարածքների անձեռնմխելիության հաստատումն էր, քանի որ եթե այդպես չլիներ, այսօր նույն Եվրոպան Իլհամին ինչպես հարկն է կպորտատեղադրեր, ինչը, փաստորեն, տեղի չի ունենում:
Սխեման էլ է պարզ. ինչպես հայտնի է Բրյուսելում սպասվում է Հայաստան-Ադրբեջան հանդիպում: Այդ հանդպմանը Բաքուն, անկասկած, ներկայանալու է իր նոր առաջարկներով կամ զրոյից գրված սեփական թղթով՝ թերևս առաջ քաշելով այնպիսի պահանջներ, որոնք կա՛մ անհնար է լինելու ընդունել, կա՛մ էլ ընդունման դեպքում ավելի վատ է լինելու: Եվ ահա պատերազմի պատրվակը պատրաստ է: Սրան գումարվում է նաև անկլավների հավերժական հարցը, և ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Եվուրեմն՝ ինչո՞ւ Մարիամիկը հոր հետ մեկնեց Գրանադա՝ ի ցույց դնելով իր գեղեցիկ զգեստը: Ի՞նչ է, հեր ու աղջիկ պոդյո՞ւմ էին բարձրացել, թե՞ երկուսին էլ հաճույք է պատճառում Իլհամի կողմից անդադար ստորացվելը…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2334
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել