Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին հանդես եկել Իսրայելին բացահայտորեն ձեռնոց նետող հայտարարոթյամբ ու ասել. «Իրանական կողմն աջակցում է Իսրայելի վրա պաղեստինյան հրթիռային հարձակումները և կկանգնի պաղեստինցի մարտիկների կողքին մինչև Պաղեստինի և դրա գլխավոր սրբավայրի՝ Երուսաղեմ քաղաքի վերջնական ազատագրումը»:

Սա նշանակում է մեկ բան՝ Իրանը պատերազմ է հայտարարում Իսրայելին, ինչը կարող է նույնիսկ 3-րդ համաշխարհային պատերազմի պաշտոնական մեկնարկ դառնալ, եթե նկատի ենք առնում նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու այդ պատերազմում Իրանի բռնած կեցվածքը: Կովկասը կարող է դառնալ երրորդ մարտադաշտը, որտեղ կբախվեն Թուրքիան, Իրանը Ադրբեջանն ու Հայաստանը: ՌԴ-ն գուցե հնարավորինս հեռու մնա կովկասյան մեծ կրակից, սակայն անկասկած է, որ այն Մոսկվային նույնպես վնասելու է՝ անկախ ՌԴ-ի բռնելիք դիրքից: Գումարած սրան՝ Արևմուտքն իր հերթին կանի ամեն բան՝ Մոսկվային Կովկասում պատերազմի մեջ ներքաշելու համար, եթե հատկապես հաջողվի Սաակաշվիլիին իշխանության բերել, որի վերաբերալ արդեն իսկ կան ազդանշաններ.Սաակաշվիլին ինքն է հայտարարել իշխանությունը շուտով վերցնելու մասին:

Ի՞նչ է մեզ սպասվում: Մեզ համար այս իրավիճակը կարող էր ունենալ երկակի նշանակություն՝ և՛ կործանում, և՛ հնարավորոթյուն, բայց քանի որ Հայաստանի ղեկին Հակոբյան Աննայի մարդն է, մեզ լավ բան չի սպասվում. սրան իր տերերը պահում են Հայաստանը վարի տալու համար, ու սրա ֆունկցիան Հայաստանի համար ստեղծվելիք կամ առկա բոլոր հնարավորությունների զրոյացումն է միայն: Գլխից էլ խփես Իլհամի դեմ սա զենք չի բարձացնի, եթե նույնիսկ վերջինս Երևան հասնի: Ա՛յ եթե հաջողվեր սրան լիկվիդացնել քաղաքականապես, ծավալվող իրադարձություններին բոլորովին այլ ռակուրսից հնարավոր կլիներ նայել:

Ավա՜ղ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել