Մամուլը գրում է, որ Արցախի նախագահների ու Դավիթ Իշխանյանի կալանավորումը հետևանք է Նիկոլի՝ Իլհամին ուղղված անձնական խնդրանքի. ինչպես Ռուբեն Վարդանյանի, այնպես էլ վերոհիշյալ անձանց ներկայիս վիճակը հետևանք է Իլհամ-Նիկոլ զույգի միջև ձևավորված հատուկ հարաբերությունների: Հիշեցնենք, որ Վարդանյանի մասով մամուլում ավելի վաղ տեղ գտած տեղեկությունները հաստատել էր քաղաքականություն մուտք գործող Արշակ Կարապետյանը՝ օրերս ժողովրդին ուղղված իր անակնկալ ուղերձում: Ասել կուզի՝ չկան հիմքեր՝ չհավատալու վերոհիշյալ տեղեկություններին, հատկապես երբ հաշվի ես առնում Նիկոլի համար Արցախի նախագահներից բխող վտանգը:

Խնդիրն այն է, որ Նիկոլի համար նախագահների այստեղ գտնվելը կարող էր իսկական խաթա դառնալ և ուժեղացներ ընդդիմության դիրքերը. նախագահների մեկ կոչով արցախցիները կարող էին բռունցքվել ու լցնել հրապարակները՝ պահաջելով իրենց աներևակայելի ողբերգության մեջ գցած Նիկոլի հրաժարականը: Խուսափելու համար ընդդիմության հզորացման հեռանկարից Նիկոլը «վիզ է ծռել» Իլհամին՝ հարվածի տակ չդնելու իր իշխանությունը, և քանի որ Նիկոլի՝ իշխանության մնալը բխում է բացառապես թուրք-ադրբեռանական տանդեմի ազգային շահերից, Իլհամը, բնականաբար, չէր կարող անտեսել Նիկոլի խնդրանքը՝ նախապես գծագրված պլանից դույզն ինչ չշեղվելու:

Նիկոլի իշխանության թիվ մեկ երաշխավորն այսօր թուրքերն են՝ Երևանն էլ Ստեփանակերտի օրը գցելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել