ՀՅԴ-ին մեղադրելով Հայ դատի գրասենյակների միջոցով իսկական թալան կազմակերպելու համար՝ Եռաբլուրում ստորացված ՔՊ-ական Ասլանյան Հակոբը հայտարարել է, թե Հռոմի ստատուտի ընդունման արդյունքում վերանալու է Հայ դատի գրասենյակների անհրաժեշտությունը, քանի որ «կա պետություն»: «Այսուհետև Հայաստանն ինքը այդ բոլոր հարցերը՝ հայ դատից բռնցրած… ինքը, որպես պետություն ու պետականություն, կբարձրացնի ձայնը,և էստեղ Դաշնակցություն կուսակցությունը, որն ամբողջությամբ ինքը գործակալական մի ամբողջ ցանց է, ինքը կամաց-կամաց նաև այստեղ է կորցնում իր ազդեցությունը»,-բարբաջել է երբեմնի դաշնակցական ծերուկը:

Ծերունական մարազմի մարմնացում հանդիսացող այս ՔՊ-ականը, փաստորեն, արտահայտել է հույս առ այն, որ Հռոմի ստատուտը կօգնի Թուրքիային՝ իրացնելու իր ստրատեգիական շահերը: Ինչպես հայտնի է, Դաշնակցության թիվ մեկ թշնամին Թուրքիայի պետությունն է, երկրոդն էլ, փաստորեն, Ասլանյան Հակոբի կողմից ներկայացված քաղաքական այն ուժը, որ Հայաստանում իշխանություն վերցրեց 2018-ին:

Թուրքիայի ու ՔՊ-ի շահերի համընկնումը չափազանց պարզ է. հայ դատի գրասենյակների փակումով (իհարկիե, նման բան չի լինի) Թուրքիան կլուծի Ցեղասպանության կոծկման խնդիրը, իսկ Հայաստանում ՀՅԴ-ի դիրքերի թուլացումից էլ Նիկոլը կխերվի՝ հավերժացնելով իր իշխանությունը:

Այսպիսով՝ Ասլանյան Հակոբը բացահայտել է Նիկոլի ու թուրքերի միջև կայացած գործարքի էությունը՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով ՔՊ-ի դավաճանությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել