Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է քաղաքականություն մուտք գործելու մասին ու հայտնել որ ստեղծելու է Հայաստանի ներքին ու արտաքին թշնամիներից երկիրն ազատագրելու քաղաքական շարժում, որին կարող է միանալ յուրաքանչյուրը՝ ստեղծելու պետականությունը պահպանող և երկրի ապագա բարգավաճումն ապահովող հուսալի և անվտանգ համակարգ: «Մոտ ապագայում կտեսնեք ու կզգաք իմ մտադրությունների լրջությունը»,-մանավորապես՝ վստահեցրել է հայ հանրությանը Արշակ Կարապետյանը:

Սա նշանակո՞ւմ է, որ Նիկոլի իշխանության հետհաշվարկը սկսված է, թե՞ դեռևս վաղ է կոնկրետ եզրահանգումներ անել, քանի որ նախևառաջ պետք է չափել Արշակ Կարապետյան քաղաքական գործչի օգտակար գործողութան գործակիցը, որը, փաստորեն, սկսում է իր քաղաքական գործունեությունը չափազանց էքստրաօրդինար պայմաններում ու միջավայրում, երբ Հայաստանի ավարտից 5 է պակաս ընդամենը, երբ Հայաստանում իշխանության է մի մարդ, որը չի խորշի հարկ եղած դեպքում և սեփական ժողվորդի վրա կրակելու հրաման տալ:

Անկասկած, Կարապետյանի՝ քաղաքականություն մուտքը ՌԴ-ի հետ համաձայնեցված պլան է, որը, բնականաբար, հակոտնյա է արևմտյան շահերին, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Կարապետյանը ստիպված է լինելու պայքարել ոչ միայն անձամբ Նիկոլի դեմ, այլև՝ արևմտաթուրքական այն մեքենայի, որն ատամներով պահում է ՔՊ-ին. Արևմուտքին Նիկոլը պետք է՝Հայաստանն անշրջելիորեն Մոսկվայից կտրելու,իսկ Էրդղանին՝ շատ կոնկրետ տարածքներ նվաճելու համար:

Հայաստանում կարո՞ղ է տեղի ունենալ ռազմական հեղաշրջում՝ նկատի ունենալով շատ կոնկրետ ու օբյեկտիվ իրողություններ, թե՞ դա նույնիսկ ծայրահեղ իրավիճակում կարող է անիրագործելի լինել՝ նկատի ունենալով թե՛ Թուրքիայի, թե՛ Արևմուտքի հնարավոր գործուն հակազդեցությունը: Թերևս դժվար է միանշանակորեն ասել կամ կանխատեսել, բայց որ Նիկոլի մնալը Հայաստանը հանգեցնելու կատարյալ չգոյության, անքննարկելի իրողություն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել